Ինչպես օգտվել համակարգից
Ֆիզիկական անձանց համար
Գրանցվելով կայքում (անվճար) Դուք կարող եք հանդես գալ որպես օգտագործող և օգտվել իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից առաջարկվող օնլայն անվճար և վճարովի բազմաբնույթ ծառայություններից, որը կարող է լինել մասնագիտական խորհրդատվություն, տեղեկություն տարբեր ապրանքների և ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաև կատարել օնլայն գնումներ կամ դառնալ փորձագետ (անվճար), ընտրել համապատասխան մասնագիտական խումբը և առաջարկել սեփական ծառայությունները: Մասնագիտական խմբերը սահմանափակում չունեն և եթե չեք գտնում Ձեր ոլորտին համապատասխանող խումբ, գրանցվելուց և փորձագետ դառնալոըց անմիջապես հետո պարզապես ընտրեք «Այլ խմբեր» մասնագիտացումը և անձնական էջում առաջարկվող ծառայությունների համառոտ նկարագրում նշեք Ձեր կողմից առաջարկվող ծառայությունների մասին և համապատասխան մասնագիտական խումբը կամ ենթախումբը կավելացվի:
Իրավաբանական անձանց համար
Գրանցելով Ձեր կազմակերպությունը (գրանցումն անվճար է), կարող եք ստեղծել վիրտուալ գրասենյակ և նշանակել աշխատակիցներ` Ձեր կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումներին համապատասխան, որոնք իրենց հերթին մուտք գործելով համակարգ որպես ֆիզիկական անձ, ստանում են հնարավորություն կազմակերպության անունից օգտվել համակարգի իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից առաջարկվող օնլայն անվճար և վճարովի բազմաբնույթ ծառայություններից, կատարել օնլայն գնումներ, հայտարարել և մասնակցել մրցույթների (տենդերների), կազմակերպել և մասնակցել տարբեր հարցումների: Համակարգի միջոցով Դուք կարող եք կազմակերպել սեփական կազմակերպության տարբեր ստորաբաժանումների միջև և համակարգի այլ կազմակերպությունների հետ հաղորդակցում և փաստաթղթաշրջանառություն: Առավել մանրամասն տեղեկությունների համար կարդացեք նախագծի մասին: