|
|
|
| «ԼԱՆԴՇԱՖՏ» ՍՊԸ |
| Հասցե |
ՀՀ, ք.Երևան, Չարենցի 9 |
| Հեռախոս |
+(374 10) 555 048 |
| Էլ. փոստ |
armlandscaper@yahoo.com |
| Վեբ-կայք |
http://landshaft.am |
| Ղեկավար |
Դավիթ Հարությունյան, տնօրեն |
|
| «Լանդշաֆտ» ընկերությունը հիմնադրվել է 2006թ. ին: Ընկերության հիմնական նպատակն է զարգացնել հայաստանում արտաքին ձևավորման, ոռոգման համակարգերի, կանաչապատման և լուսավորության ոլորտներում առաջարկվող ծառայությունները: Այս նպատակին հասնելու համար «Լանդշաֆտ» ընկերությունը Հայաստան է ներմուծում աշխարհում նեկայումս առկա վերջին տեխնոլոգիաները ոռոգման, կանաչապատման և լուսավորության ոլորտներում: Փոխվել են ժամանակները, փոխվել են պահանջները: Ողջ աշխարհում գեղեցիկ և կոկիկ տան մեջ ապրող մարդիկ զբոսնում ու հանգստանում են նույնքան գեղեցիկ ու խնամված այգում: Մենք եռանդ ու միջոց չենք խնայում մեր առանձնատներն ու ամառանոցերը հարմարավետ ու գեղեցիկ դարձնելու համար: Բայց շատ հաճախ մոռանում ենք այգու վիճակի մասին, ինչն ըստ էության առանձնատուն կամ ամառանոց ունենալու հիմնական պատճառն է: Եվ այգին է ձևավորում շրջապատի կարծիքը մեր տան մասին: Երբեմն էլ այգին բերում ենք մեր ուզած տեսքին ու հոգ չենք տանում, որ այդ տեսքը պահպանվի: «Լանդշաֆտ» ընկերությունը ոչ միայն առաջարկում է ստեղծել Ձեր երազանքի այգին, այլև ապահովում է նրա համալիր խնամքը: |
|
|
|
|
|