Group.AM
 
ԳՐԱՆՑՈւՄ
ԳլխավորՆախագծի մասինԻնչպես օգտվել համակարգիցԿապ մեզ հետ

ԸՆԿԵՐՈՒԹՅՈւՆՆԵՐ

Նախագծի մասին

       «Group.am» համակարգի խնդիրն է կազմակերպել արագ, հարմար և արդյունավետ եռակողմ փոխհարաբերություններ կազմակերպությունների, կառավարության և ֆիզիկական անձանց միջև` ապահովելով կոմերցիոն և հասարակական տեղեկատվության փոխանակման հուսալի և պաշտպանված ուղի, միևնույն ժամանակ հասցնելով նվազագույնի բիզնեսի աշխարհագրության ընդլայնման ծախսերը գործարար աշխարհում: Համակարգը նախատեսված է ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Սփյուռքի համար:

        «Group.am» կայքը բաղկացած է  բիզնես ցանց կառուցելու համար դինամիկ և բազմաֆունկցիոնալ հենահարթակից (պլատֆորմ) և  մի շարք գործիքներից, որոնք պետք է ծառայեն ըստ համագործակցող սուբյեկտների տեղեկատվական և տնտեսական փոխգործակցության այնպիսի տնտեսական մոդելների իրագործմանը, ինչպիսիք են.

·      «Business-to-business», հապավումը` (B2B), որը ենթադրում է փոխգործակցություն իրավաբանական անձանց միջև (կազմակերպություն` անկախ կազմակերպաիրավական ձևից):

·      «Business-to-consumer» (B2C), որի դեպքում փոխգործակցության սուբյեկտ մի կողմից իրավաբանական անձն է, մյուս կողմից ֆիզիկական անձ (քաղաքացի սպառողը):

·      «Consumer-to-consumer» (Citizen-to-citizen) (C2C)` փոխհարաբերություններ ֆիզիկական անձանց միջև:

·      «Government-to-business» (G2B) - արտացոլում է փոխհարաբերություններ պետական կառույցների և կազմակերպությունների միջև:

        «Group.am» կայքում իրավաբանական և ֆիզիկական անձանց (այսուհետ անձինք) գուրծունեությունը ներկայացվում է մասնագիտական խմբերով: Համակարգում գրանցված անձինք կարող են հանդես գալ.

1.     որպես փորձագետ` ընտրելով համապատասխան մասնագիտական խումբը (ոլորտը), և մատուցել անվճար և վճարովի ծառայություններ,

2.     որպես օգտագործող և օգտվել փորձագետների մատուցած ծառայություններից,

3.     միաժամանակ և որպես օգտագործող, և որպես փորձագետ:   

«Group.am» համակարգը, ինչպես նշվեց վերը ունի մի շարք գործիքներ, որոնք ներկայացված են ստորև.

  • Հարցում

Այս բազմաֆունկցիոնալ գործիքը հնարավորություն է  տալիս օգտվել համակարգում որպես փորձագետ գրանցված ընկերությունների և անհատների անվճար և վճարովի խորհրդատվական և այլ ծառայություններից, կազմակերպել մրցույթներ (տենդերներ), ինչպես նաև հարցումներ:

  • Կոնֆերանս կամ կլոր սեղան

Տվյալ գործիքի միջոցով կարելի է ստեղծել մի միջավայր որը համեմատելի է վիրտուալ կլոր սեղանի հետ: Դա նշանակում է, որ այստեղ կարող են համախմբվել համակարգի միևնույն  ոլորտի (մասնագիտական խմբի) և անկախ մասնագիտացումից և փորձագետի կարգավիճակից բոլոր անձինք` տարբեր թեմաներով քննարկելու, բանավիճելու, փորձի փոխանակման, նորարարության և ցանկացած այլ նպատակով: Կոնֆերանսը կարելի է ստեղծել ինչպես բաց տիպի այնպես էլ փակ: Սա նշանակում է, որ կոնֆերանսի մասնակցելու հրավերք կարելի է ուղարկել ինչպես բոլորին ովքեր ունեն ցանկություն մասնակցելու կոնֆերանսների այնպես էլ կոնկրետ անձանց: Կոնֆերանսը կարող է լինել նաև անվճար և վճարովի տեսակի: Անվճար կոնֆերանսին կարող են մասնակցել բոլոր հրավիրվածները անվճար հիմունքներով, իսկ վճարովի կոնֆերանսին կարող են մասնակցել միայն դրամական հաշվեկշիռ ունեցող անձինք կոնֆերանս ստեղծողի կողմից սահմանված վճարը վճարելուց հետո: Վճարովի կոնֆերանսի վճարը կարող է գանձվել մի քանի եղանակով` կոնֆերանս մուտք գործելու համար, կոնֆերանսում ակտիվություն ցուցաբերելու համար (հարց տալու կամ մեկնաբանություն թողնելու համար), կամ այս երկու եղանակների համակցությամբ:

«Group.am» համակարգը ևս կազմակերպելու է կոնֆերանսներ, որոնց որպես հյուր ներկայանալու են պետական տարբեր մարմինների ներկայացուցիչներ և քննարկվելու են տարբեր ոլորտների առկա խնդիրները և  զարգացման ուղիները:   

  • Հաղորդագրություն (բիզնես չատ)

Տվյալ գործիքը ծառայում է համակարգում գրանցված անձանց միջև, ինչպես նաև կազմակերպության ներքին հաղորդակցման և օնլայն եղանակով փաստաթղթաշրջանառության համար:

  • Վարկանիշ կամ ռեյտինգ

Համակարգում գրանցված անձինք համակարգի այլ անձանց մատուցած ծառայությունների համար կարող են գնահատվել և վաստակել որոշակի վարկանիշ կամ գնահատել այլ անձանց կողմից մատուցված ծառայությունները, որը շատ կարևոր է միևնույն ոլորտի տարբեր անձնաց կողմից մատուցվող ծառայությունը ընտրելիս: 

  • Վիրտուալ դրամական հաշվեկշիռ

Ինչպես ընկերությունները այնպես էլ անհատները ունեն վիրտուալ դրամական հաշվեկշիռ, որը կարող են համալրել համակարգում հանդես գալով որպես փորձագետ  վճարովի ծառայություններ մատուցելու արդյունքում, կանխիկացնել կամ վճարել այլ փորձագետների վճարովի ծառայություններից օգտվելու և կոնֆերանսների մասնակցելու համար:

  • Մասնագիտական խմբեր

Մասնագիտական խմբերը ընդգրկում են գրեթե բոլոր ոլորտները, որոնց ցանկը անընդհատ կարող է ավելանալ: Ներկայումս համակարգում ներառվել են հետևյալ ոլորտները.

  • Բիզնես և ֆինանսներ
  • Իրավաբանական ծառայություններ
  • Համակարգիչներ և ծրագրավորում
  • Առողջապահություն և գեղեցկություն
  • Շինարարություն
  • Փոփադրումներ
  • Հանգիստ և ժամանց
  • Տուն և այգի
  • Արվեստ և ստեղծագործում
  • Կրթություն և ուսուցում
  • Գնումներ
  • Սպորտ
  • Այլ խմբեր

Օրինակ` «Բիզնես և ֆինանսներ» մասնագիտական խումբը ընդգրկում է հետևյալ ենթախմբերը`

  • Աուդիտ
  • Ապահովագրություն
  • Անշարժ գույք
  • Բիզնես պլանավորում
  • Գնահատում
  • Կադրային կենտրոններ
  • Հաշվապահական հաշվառում և հարկեր
  • Հավաստագրում (սերտիֆիկացում)
  • Մաքսային գործ
  • Մարկետինգ և գովազդ
  • Վարկեր և ներդրումներ
  • Այլ ենթախմբեր

 

       Ինչպես արդեն նշվել է վերը, «group.am» համակարգը կառուցվել է դինամիկ պլատֆորմի հիման վրա, ինչը նշանակում է, որ նրա հնարավորությունները անսպառ են և թվարկված գործիքները աշխատանքի ընթացքում կարող են անընդհատ կատարելագործվել և ավելանալ նոր գործիքներ` հաշվի առնելով համակարգն օգտագործող անձանց յուրահատուկ կարիքները:

       Գրանցվելով «group.am» համակարգում, կազմակերպությունները  կարող են.

1. Մատուցել անվճար և վճարովի ծառայություններ պատասխանելով համակարգի այլ մասնագիտական խմբերում գրանցված ընկերությունների, անհատ փորձագետների կամ ընդհանրապես մասնագիտացում չունեցող և պարզապես համակարգից օգտվող անձանց հարցերի:

2. Կազմակերպել տարբեր թեմաների շուրջ հարցումներ:

3. Հայտարարել մրցույթներ (տենդերներ):

4. Կազմակերպել վճարովի և անվճար կոնֆերանսներ` նվիրված, ցանկացած թեմայով,  որոնց կկարողանան մասնակցել միևնույն և ցանկացած այլ ոլորտի անձինք:

5. Վաստակել վարկանիշ և գրավել առաջատար դիրք համապատասխան ոլորտում

6. Առաջխաղացման համար օգտվել ՀՀ գովազդային շուկայում նախադեպը չունեցող բոլորովին նոր մարկետինգային գործիք հանդիսացող ոչ ավանդական ինքնագովազդից` էլ ավելի ամրապնդելով գոյություն ունեցող հաճախորդների կամ գրավելով նորերի վստահությունը:

7. Բավարարել տարբեր իրավիճակներում առաջացած սեփական խորհրդատվական կարիքները: 

8. Կազմակերպել օնլայն հաղորդակցություն և փաստաթղթաշրջանառություն սեփական կազմակերպության ներսում և այլ ընկերությունների հետ:

     Համակրգում ընդգրկվելու համար անհրաժեշտ է գրանցել կազմակերպությունը www.group.am էջում (գրանցումն անվճար է) և ներկայացնել օպերատորի ակտիվացման հայտ  info@group.am էլ.հասցեով:  


ԱՆՀԱՏՆԵՐ